Սաուդյան Արաբիան զորք և կործանիչներ է ուղարկել Թուրքիա
Սաուդյան Արաբիայի իշխանությունները թուրքական Ինջիրլիկ ռազմաբազա զորք և կործանիչներ է ուղարկել` Սիրիա հնարավոր ներխուժման համար: Այս մասին gazeta.ru-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, հավելելով, որ Սաուդյան Արաբիան հայտարարել է Իսլամական պետության դեմ հանդես գալու մասին:
Ինջերլիկ ռազմաբազան տեղակայված է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, որն Ադանա քաղաքից 8կմ հեռավորության վրա է գտնվում:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Սիրիա ներխուժման վտանգ կա Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կողմից: