Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունի
Քաղաքականություն

ՀԺՄ-ն դատապարտում է ազատ մամուլը թիրախավորելու փորձերը, հատկապես՝ ԱԺ ամբիոնն օգտագործելու միջոցով

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․

«Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ բարձր ամբիոնից մի քանի լրատվամիջոցի հասցեին իրեն թույլ է տվել հիմնազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն հարիր չեն ԱԺ պատգամավորին, այլև իրենց մեջ պարունակում են զրպարտության ու վիրավորանքի, ինչպես նաև Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ։

Այսպես՝ իր ելույթում Արթուր Հովհաննիսյանը մասնավորապես ասել է.

«Մենք գիտենք՝ հրապարակումները Հայաստանում ոնց են ծնվում: Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, ինչ-որ մեկի մասին հոդված պատվիրի, վատ, որ պախարակի մարդուն, ինչը նորմալ երևույթ է «Ժողովուրդ» օրաթերթի համար, կամ asekose.am-ի, կամ «Հրապարակի» համար, ու հետո այդ հրապարակումները գան ու տեղ գտնեն եզրակացության մեջ»։

Նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին և առաջարկել միասին գնալ Ազգային անվտանգության ծառայություն  կամ ՀՀ դատախազություն, որպեսզի վերջինս իր հնչեցրած մեղադրանքների առնչությամբ հաղորդում տա ենթադրյալ հանցանքի վերաբերյալ՝ բնականաբար, դրանից բխող բոլոր քրեաիրավական ընթացակարգերի ուղեկցությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մերժել է իրավապահներին այցելել՝ հրաժարվելով նաև բացատրություն տալ իր հնչեցրած հայտարարությունների համար:

Դեկտեմբերի 15-ին՝ վերոնշյալ զրույցից 1 շաբաթ հետո, «Ժողովուրդը» թեմայի վերաբերյալ տեսանյութ հրապարակեց, որտեղ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը կարծիք հայտնեցին դեպքի առնչությամբ, դատապարտեցին մամուլին լռեցնելու և թիրախավորելու՝ իշխանության քայլերը։

Տեսանյութը հրապարակվելուց տառացիորեն ժամեր անց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային հասցեին գրություն է ուղարկում՝ տեղեկացնելով, որ ԱԺ աշխատակազմը որոշել է դադարեցնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հավատարմագրումը։ Հիմնավորումն այն է, որ Քնար Մանուկյանը գտնվել է «արգելված տարածքում, առանց պատգամավորի համաձայնության, իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել և հնչեցնել զրպարտական և վիրավորական հարցադրումներ...»:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ազատ մամուլը թիրախավորելու բոլոր փորձերը, հատկապես՝ ԱԺ ամբիոնն օգտագործելու ու իշխանական պատգամավորի կարգավիճակից օգտվելու եղանակով էժան, որևէ փաստական հիմք չունեցող շահարկումների միջոցով։

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նման գործելաոճը, թիմակցին պաշտպանելու՝ պախարակելի մեթոդաբանությունը, ԱԺ պատգամավորին իր ուղիղ պարտականությունները կատարելու, այն է՝ լրագրողի հարցին պատասխանելուց կամայականորեն ազատելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը կոպիտ ձևով միջամտելու, այն խոչընդոտելու հակաօրինական փորձը:

Ցավոք, մամուլը, ազատ խոսքը, լրագրողներին թիրախավորելու, օրենսդրական փոփոխություններով այն կաղապարելու փորձերը, մամուլի վրա կազմակերպված, այդ թվում՝ սոցցանցային հարձակումները, հետապնդումները վերջին տարիներին ավելի ու ավելի այլանդակ բնույթ են կրում, սակայն դրանց հեղինակներին հիասթափություն է սպասվում՝ ազատ մամուլի վրա տապանաքար դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման»: