Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունի
Քաղաքականություն

Այս քայլով դատարանը կատարում է իշխող վարչախմբի ակնհայտ պատվերը. «ՀայաՔվե»-ն՝ Չալաբյանի վճռի մասին

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել Ավետիք Չալաբյանի վճռի մասին:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) հասարակական-քաղաքական գործիչ, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին մեղավոր ճանաչեց և նախադեպը չունեցող աբսուրդային արգելք դրեց նրա հանրային-քաղաքական գործունեության վրա՝ պարտավորեցնելով 2 տարի 6 ամսով չկազմակերպել հավաքներ և չմասնակցել դրանց։

Համարում ենք, որ այս քայլով դատարանը կատարում է իշխող վարչախմբի ակնհայտ պատվերը՝ հանրային կյանքից ու քաղաքական գործընթացներից մեկուսացնելու իր առավել հետևողական ընդդիմախոսներին։ Ավետիք Չալաբյանի հանդեպ շինծու, պատվերով քրեական գործ հարուցելու, նախաքննության, դատաքննության ողջ ապօրինի ընթացքն ու արդյունքը ՀՀ-ում դատաիրավական համակարգի՝ բռնազավթված լինելու անհերքելի վկայությունն է։

Նիկոլ Փաշինյանը այն դարձրել է իր գործիքը՝ թույլ չտալու Հայաստանում քաղաքացիական հասարակության և նոր, կենսունակ ազգային քաղաքական ուժերի ձևավորումը։ Սրանով նա, ի թիվս այլոց, երկու հարց է փորձում լուծել՝ կատարել իր գործընկեր Իլհամ Ալիևի՝ Հայաստանում ազգային ուժերին խեղդելու պահանջը, և է՛լ ավելի ամրապնդել իր բռնատիրական ռեժիմը՝ ազատազրկմամբ ու այլ ճնշումներով փորձելով ահաբեկել ընդդիմադիր կեցվածք ունեցող բոլոր գործիչներին ու արժանապատիվ քաղաքացիներին։

Խստորեն դատապարտում ենք մարդու քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարման այս աղաղակող դրսևորումը։ Զորակցություն ենք հայտնում մեր գործընկերոջը և հավաստում, որ մեզ ոչ մի բռնություն հետ չի պահելու Արցախի և ընդհանրապես՝ հայ ժողովրդի ազգային իրավունքների համար պայքարի, և խաբեությամբ բռնազավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեր ուղուց։

Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բոլոր աջակիցներին՝ Ավետիք Չալաբյանին ողջ այս ընթացքում սատար լինելու համար»,- ասված է հայտարարության մեջ։