Մանրամասներ երեխայի ականջօղերի հափշտակման գործով
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Լոռու մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով քրեական գործ է հարուցվել ՔՕ 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով):
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 11-ին ժամը 12:00-ի սահմաններում Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի զուգարանում մի կին փորձել է երրորդ դասարանի աշակերտուհի, 9-ամյա Մանե Ոսկանյանի ականջներից հափշտակել ականջօղերը:
Վանաձորում հայտնաբերել են Բաղրամյան փողոցի 74 շենքի 27 բնակարանի բնակչուհի, 61-ամյա Գյուլնարա Դերձյանին, ում մոտ էլ հայտնաբերվել է երեխայից հափշտակած ոսկյա ականջօղերը, որը գնահատվել է 100 հազար դրամ:
Կինը նախկինում ձերբակալվել և ազատազրկվել է խարդախության համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: