Այսուհետ այս հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը․ Ալիևն օկուպացված Ստեփանակերտում ներկա է եղել ֆուտբոլային խաղի (տեսանյութ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Ստեփանակերտի մարզադաշտում հետևել է Ադրբեջանի ֆուտբոլային գավաթի առաջնության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ» - MOIK ակումբների հանդիպմանը։
«Չորս տարի առաջ այս մարզադաշտում ոմանք ասում էին, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Մենք նրանց ապացուցեցինք, որ Ղարաբաղն Ադրբեջան է»,- VESTI.az-ի փոխանցմամբ` մարզադաշտում հայտարարել է Ալիևը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում արդեն տեղադրված են ադրբեջանական դրոշներ։
«Այսուհետ այս հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը։ Մենք՝ ադրբեջանցիներս, հավերժ կապրենք այստեղ»,- ասել է Ալիևը։