«Առաջնագիծ»՝ 2021 թ․-ին, «Գիտարբուք»՝ 2022 թ․-ին․ որն է 2023-ի «Տարվա բառ»-ը
Լեզվի կոմիտեն շարունակում է մասնակցել աշխարհում վաղուց ընդունված «Տարվա բառ» նախաձեռնությանը։
Արդեն երրորդ տարին է՝ մեր առաջարկած բառերից հանրային քվեարկությամբ ընտրվում է կա՛մ ավարտվող տարվա հասարակական կյանքում կատարված որևէ իրադարձություն լավագույնս հատկանշող, կա՛մ առավել հաճախ գործածված, կա՛մ բարեհունչ, կա՛մ նորաստեղծ (բառարանային գրանցում ունենալը կարևոր չէ) որևէ բառ, որն էլ արժանանում է «Տարվա բառը» տիտղոսին։
Նախորդ երկու տարիներին առավելագույն ձայն են ստացել «ԱՌԱՋՆԱԳԻԾ» (2021 թ․) և «ԳԻՏԱՐԲՈՒՔ» (2022 թ․) բառերը։
Լեզվի կոմիտեից հայտնում են, որ այս տարի առաջարվող բառերն են՝
ապրումակցում
արդարամիտ
գործակարգավարական խորհրդակցություն
գրավչություն
զարդապատյան
խաղաղություն
խաչմերուկ
խոսույթ
Հայասաթ
մրգատուն
տարակարգ
տնտեսավարող
Արդեն քվեարկողներ եղել են, բայց մինչև տարվերջ բառը կարող է փոխվել, եթե մասնակցությունն այլ հուն ստանա։
Տարվա բառն ընտրելու համար, կարող եք այցելել այս հղմամբ․