Պաղեստինի իշխանությունները ցանկանում են ընտրություններ անցկացնել անկախ պետության կազմում
Պաղեստինի իշխանությունները կցանկանան նոր ընտրություններ անցկացնել անկախ պետությունում՝ որպես հակամարտության քաղաքական լուծման մի մաս։ Այս մասին РИА Новости-ին ասել է Վիեննայում Պաղեստինի դեսպան Սալահ Աբդել Շաֆին։
«Այս անգամ մենք ցանկանում ենք, որ ընտրություններն անցկացվեն քաղաքական որոշման շրջանակներում և անկախ պետության շրջանակներում»,- ասել է դեսպանը։
Հարցին, թե հավատում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կկարողանա մասնակցել ընտրություններին, եթե դրանք անցկացվեն Գազայի հատվածում պատերազմի ավարտից հետո, գործակալության զրուցակիցը դրական է պատասխանել։
«Այո, ինչու ոչ, նրանք արդեն մասնակցել են 2006-ի ընտրություններին, իսկ այն ժամանակ հաղթել են»,- բացատրեց դիվանագետը: