Իրաքում ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է
Իրաքի արևմտյան Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան բազան կրկին հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
«Դեկտեմբերի 20-ին 122 մմ տրամաչափի հրթիռ է արձակվել Իրաքում Ալ-Ասադ ավիաբազայի ուղղությամբ, ինչի հետևանքով ոչ մի զոհ կամ ավերածություն չի եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանել է հրամանատարությունը, զինվորականներն ուղարկվել են հրթիռների արձակման վայր և առգրավել հրթիռների փոխարկված բեռնատար: