Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3,5 մլրդ դրամի փողերի լվացման մեղադրանքներ կան
Հայաստանում 2023 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3,5 մլրդ դրամի փողերի լվացման մեղադրանքներ կան։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը․
«Քրեական հետապնդում է հարուցվել 172 անձի նկատմամբ՝ նախորդ տարվա 115-ի համեմատ։ Դատարան են ուղարկվել կրկնակի ավել գործեր՝ ամբողջ 2022 թվականի 32 վարույթների դիմաց», - հայտարարել է գլխավոր դատախազը։
Նրա խոսքով՝ «փողերի լվացում» հոդվածը կիրառվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ, քանի որ դրանց առևտուրն իրականացվում է տելեգրամյան ալիքների միջոցով՝ օգտագործելով էլեկտրոնային դրամապանակներ և կրիպտոարժույթներ: