Վարդենիսի, Ջերմուկի, Վարդենյաց լեռնանցքի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է․ «Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Վարդենիսի, Ջերմուկի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»։