Ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով կստեղծվի
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․
«Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
Հայ մեծանուն ֆուտբոլիստ, 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Նիկոլայ Անդրանիկի Ղազարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»։