Դաշնակներից նեղացած չեմ. Արմեն Աշոտյան
«Ես միշտ հոգեբանորեն պատրաստ եմ, դա չի նշանակում չեմ սիրում իմ աշխատանքը, չի նշանակում` չեմ կապվել այդ կոլեկտիվի, այդ ոլորտի հետ: Չեմ պատրաստվում ոլորտը լքել, որովհետեւ չեմ կարող լքել մի ոլորտ որտեղ 7 տարի ավելի շատ եմ եղել, քան մեր տանը»,-այսօր` փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը` անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին:
Աշոտյանի խոսքով այժմ ամենապատեհ ու ամենալավ ժամանակն է կյանքը թարմացնելու և հարմարավետության գոտուց դուրս գալու համար:
«Դաշնակներից նեղացած չեմ, վերջերս ճիշտ կատակեցի մի դաշնակցական շրջապատում ասեցի` Դաշնակցության բերած, դաշնակցության տարած»,-ասաց Աշոտյանը:
Նա նշեց, որ ինքը սիրել եւ սիրում է քաղաքական գործընթացները, եւ պատրաստ է նոր մարտահրավերների, իսկ թե առաջիկայում ինչ պաշտոն կստանձնի այդ մասին չխոսեց. «եկեք, ինտրիգը պահենք»: