Հատուկ օպերացիա՝ Գեղարքունիքում. Երևանից ժամանել են մեծ թվով բերետավորներ, բերման է ենթարկվել 30-ից ավելի մարդ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում ոստիկանականան հատուկ օպերացիա է իրականացվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Երևանից Գեղարքունիքի մարզ են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայիններ, որոնք համագործակցելով տեղի ոստիկանական ծառայությունների հետ, 30-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանության Սևանի և Գավառի բաժիններ:
Կայքի տեղեկություններով՝ բոլորը կասկածվում են ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու մեջ և բերման ենթարկվածների մեջ մեծ թիվ են կազմում նորատուսցիները:
Այս պահին էլ ոստիկանության հատուկ օպերացիան ապօրինի ձկնորսության դեմ պայքարում շարունակվում է: