Ես դեմ չեմ, որ եզրափակիչը կայանա «Սանտիագո Բերնաբեուում». Զիդան
«Ես դեմ չեմ, որ եզրափակիչը կայանա «Սանտիագո Բերնաբեուում»: Ես միևնույնն է՝ դիտելու եմ այդ հանդիպումը: Մյուս կողմից, իհարկե, հասկանում եմ այն երկրպագուներին, ովքեր դեմ են»,- Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքերն է մեջբերել «Eurosport»-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնան» նման մտադրություն էր հայտնել:
«Բարսելոնա» – «Սևիլիա» եզրափակիչը կայանալու է մայիսի 21-ին: