Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ բախվել են 23 և 47 համարի երթուղային ավտոբուսները (լուսանկարներ)
Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ՝ Րաֆֆու փողոցում, տեղի է ունեցել ավտովթար։ Այս մասին NEWSPRESS.am-ին հայտնում է մեր թղթակիցը, ով այս պահին գտնվում է դեպքի վայրում։
Նրա փոխանցմամբ, բախվել են 23 և 47 համարի երթուղային ավտոբուսները։ Տուժածների մասին առայժմ հստակ տեղեկություններ չկան։
Վթարի հետևանքով խցանումներ են առաջացել։