Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ձգտում է ոչ թե Գազայում հրադադարի, այլ մարդասիրական դադարի
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել է, որ Վաշինգտոնն այժմ ձգտում է ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու և պատանդներին ազատելու համար, այլ ոչ թե կողմերի միջև լիակատար զինադադար հաստատել: Այս մասին գրում է TACC-ը։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը հավատում է հումանիտար դադարներին, որպեսզի հնարավոր լինի ապահովել մարդասիրական օգնության առաքումը, պատանդների հեռացումը և նրանց տուն վերադարձը ընտանիքների մոտ:
«Եվ դա այն է, ինչին մենք փորձում ենք հասնել», - ասաց նա:
Մամուլի քարտուղարը հավելել է, որ այս մասին բանակցություններ են ընթանում տարածաշրջանի գործընկերների հետ։