Զելենսկին՝ Շոլցի օգնության մասին
Ուկրաինան Գերմանիայից օգնությունը կգնահատի իրական քայլերով, այլ ոչ միայն աջակցության խոսքերով: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է Վլադիմիր Զելենսկին։
Միջոցառման ընթացքում գերմանական Der Spiegel հրատարակության լրագրողը Զելենսկիին հարցրել է, թե արդյոք նա հավատում է հայտարարություններին, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ուկրաինային «մինչև վերջ» աջակցելու պատրաստակամությանը։