Ռուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու
Հասարակություն

Լրագրողական ՀԿ-ները՝ «Ժողովուրդի» լրագրողին հավատարմագրումից զրկելու՝ ԱԺ աշխատակազմի որոշման մասին

Դեկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ազգային ժողովի աշխատակազմից գրությամբ տեղեկացրել են, որ նախազգուշացում են հայտնել խորհրդարանում հավատարմագրված Քնար Մանուկյանին, և քանի որ դա երկրորդն էր այս տարվա ընթացքում, լրագրողը հավատարմագրումից զրկվել է։ Սա արտառոց երևույթ է հայաստանյան լրատվական դաշտի համար։

 Իսկապես կողմերի միջև այս կոնֆլիկտը նոր չէ, և սկիզբ է առել դեռ մարտի 21-ին, երբ լրատվամիջոցի նույն թղթակիցը նկարահանել է անվտանգության աշխատակիցներին, որոնք սպասում էին հրահանգի՝ հանդարտեցնելու նիստերի դահլիճում բորբոքված թեժ իրավիճակը։ Ավելի ուշ այդ նյութը հրապարակվել է օրաթերթին պատկանող «Armlur.am» կայքում և դարձել խմբագրությանը առաջին նախազգուշացումը ներկայացնելու առիթ։

 Այս անգամ ԱԺ աշխատակազմի դժգոհությունը հարուցել է այն, որ լրագրողն իր գործունեությունը ծավալել է ոչ թե ԱԺ նստավայրում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար առանձնացված հատուկ տեղում, այլ պաշտոնապես արգելված տարածքում։ Բացի այդ, ըստ աշխատակազմի գրության, Քնար Մանուկյանը «առանց պատգամավորի համաձայնության իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել և հնչեցնել զրպարտական և վիրավորական հարցադրումներ»։

 Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հիշեցնում ենք, որ վերոնշյալ առաջին միջադեպի կապակցությամբ իր դիրքորոշումն է հայտնել Տեղեկատվական վեճերի խորհուրդը, ըստ որի՝ խորհրդարանում լրագրողների գործունեությանը վերաբերող կարգն ունի մի շարք անորոշություններ և անհիմն պահանջներ, որոնք կաշկանդում են լրատվամիջոցների ազատությունը։ ՏՎԽ-ն եզրակացրել է, որ այդ դրույթների կիրառումը հանգեցրել է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակման։

 Նույնը վերաբերում է նաև երկրորդ նախազգուշացմանը, որի պատճառներից է, ըստ պաշտոնական մեկնաբանության, «արգելված տարածքում» լրագրողի գործունեությունը։ Ընդհանուր առմամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղաշարժի այն սահմանափակումները, որոնք կիրառվել են 8-րդ գումարման խորհրդարանի օրոք, աննախադեպ են ՀՀ օրենսդիր մարմնի պատմության մեջ։ Դրանք անհամաչափ և կոշտ խոչընդոտներ են ստեղծում լրատվամիջոցների համար և հակասում են միջազգային ժողովրդավարական նորմերին, ինչի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մատնանշել ենք նաև լրագրողների հավատարմագրմանը վերաբերող՝ 2021-22 թթ․ օրենսդրական փոփոխությունների խնդրահարույց լինելը և դրանց հնարավոր բացասական հետևանքները։

Ինչ վերաբերում է զրպարտության մասին կողմերի փոխադարձ մեղադրանքներին (ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պնդում է, որ «Ժողովուրդ» թերթը փողով հոդվածներ է հրապարակում, իսկ Քնար Մանուկյանը հարց է հնչեցնում պատգամավորի՝ թմրանյութի ազդեցության տակ գտնվելու մասին), ապա դրանք կարող են քննվել դատական ատյաններում, և մենք առայժմ ձեռնպահ ենք մնում գնահատական տալուց։ Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր կողմից բազմիցս հնչեցված հորդորն առ այն, որ ԱԺ-ում կոնֆլիկտային իրավիճակները, այդ թվում՝ լրագրող-պատգամավոր հարաբերություններում ծագած խնդիրները պետք է դառնան քննարկման առարկա խորհրդարանի էթիկայի հանձնաժողովում։ Պնդում ենք նաև, որ Ազգային ժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների պահվածքի և գործելաոճի հետ կապված հարցերը անհրաժեշտ է լուծել լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների կիրառմամբ՝ հնարավորինս զերծ պահելով այդ գործընթացը միակողմանի վարչարարությունից։
 Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք․

 - համաձայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի՝ խորհրդարանում անհապաղ հավատարմագրել «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացրած մեկ այլ լրագրողի, իսկ Քնար Մանուկյանի կարգավիճակը վերականգնելու համար նախաձեռնել խմբագրության հետ բանակցություններ (այդ գործընթացում պատրաստակամություն ենք հայտնում միջնորդի դեր ստանձնել),
 - քննարկումներ սկսել վերոհիշյալ օրենքում լրագրողների հավատարմագրմանը վերաբերող դրույթների և դրա հետ կապված՝ ԱԺ-ում գործող կարգերի բարեփոխման և դրանք միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ