Սկանդալ՝ Թուրքիայի խորհրդարանում․ պատգամավորը շնորհավորել է բոլոր քրիստոնյաների Սուրբ ծնունդը
Թուրքիայի խորհրդարանում նիստը լարված է անցել։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ասորի պատգամավոր, քրիստոնյա Ջորջ Ասլանը շնորհավորել է Թուրքիայի բոլոր քրիստոնյաներին՝ հույներին, հայերին, ասորիներին, և Թուրքիայի խորհրդարանում հրապարակավ արամերեն արտասանել Սուրբծննդյան շնորհավորանքը։
Սա առաջացրել է բազմաթիվ թուրք պատգամավորների զայրույթը։