Հրդեհ՝ Երևանի խանութներից մեկում. Իրանի քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկում գտնվող խանութում:
Այս պահին աշխատանքներ են կատարվում կրակի տարածման դեմ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, տեղափոխել է հիվանդանոց:
Shamshyan.com-ը հայտնում է, որ տուժածը խանութի տնօրենն է, ԻԻՀ քաղաքացի Ջաֆար Իսլամի, ով գտնվում է այրվածքաբանական կենտրոնում, առողջական վիճակը գնահատվում է ծանր։