Վթարի պատճառն առատ անձրևն ու տեղացող ձյունն էր. Սարգիս Եղիազարյանն՝ իր մասնակցությամբ ավտովթարի մասին
Երգիչ Սարգիս Եղիազրյանն անդրադարձել է իր մասնակցությամբ ավտովթարին՝ նշելով, որ ինքը լավ է.
«Ես շատ լավ եմ, բոլորը լավ են՝ փառք Տիրոջը: Շնորհակալ եմ բոլորիդ՝ անհանգստանալու համար:
Վթարի պատճառն առատ անձրևն ու տեղացող ձյունն էր: Աստված բոլորիդ պահապան: Սիրում եմ ձեզ, շատ»,- Ինստագրամի «սթորի» բաժնում գրել է երգիչը: