Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 108-ի
Թայվանի հարվային հատվածում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 108-ի: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Ըստ փրկարարական կենտրոնի տվյալների, դեռևս 9 մարդ համարվում է անհետ կորած և հավանական է, որ գտնվում են ավերակների տակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը 82 է: Թայվանի Թայնան քաղաքում 16 հարկանի շենքի փլուզման հետևանքով ավերակների տակ է հայտնվել 200-ից 300 մարդ: