Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք. Գլխավոր դատախազություն
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյանը՝ ինքնատիրապետումը կորցրած գոռգռում է ԱԺ-ում․ լարված իրավիճակ (տեսանյութ)
Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաԲյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն են
Քաղաքականություն

Եթե ԼՂ հայրենակիցները վերադարձի հնարավորություն չունենան, ամեն ինչ պիտի անենք՝ մնան ՀՀ-ում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Փաշինյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին գալիք տոների առիթով:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգարժան դիվանագետներ,
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի աշխատակիցներ,
Հարգելի ներկաներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության գործընկերներին, աշխատակիցներին այս տարի կատարած աշխատանքների համար և ընդգծել, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի կառավարության ուղեգծերից մեկը շարունակում է լինել դիվանագիտական ծառայության ուժեղացումը: Սա արձանագրել ենք մի քանի անգամ, երբեմն մենք դիվանագիտական ծառայության առաջ դնում ենք խնդիրներ լուծման համար, սակայն հաջորդ պահին արձանագրում ենք, որ այնուամենայիվ, նախընթաց շրջանում գոնե հասու բոլոր միջոցները չենք ներդրել, որպեսզի դիվանագիտական ծառայությունն այդ խնդիրները լուծելու գործիքներին և լծակներին լիարժեք տիրապետի:

Եվ ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին որոշ ուղղություններով շոշափելի փոփոխություններ ենք արել մեր դիվանագիտական ծառայության կարողություններն ուժեղացնելու համար, միջազգային հարթակներում և այլ երկրներում մեր դիվանագետների աշխատանքի պայմանների լավացման ուղղությամբ շարունակաբար աշխատանքներ ենք իրականացնում: Իհարկե, սա մի ուղեգիծ է, որը կշարունակեք, միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ միջոցները և ներդրումները, որոնք արվում են, իհարկե, կապված են Հայաստանի տնտեսական և բյուջետային հնարավորությունների հետ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ թվում՝ արտաքին քաղաքական որոշումները պետք է սերտորեն փոխկապակցված լինեն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահերի հետ, և ակնհայտորեն այդ որոշումները պետք է բխեն Հայաստանի պետական շահերից:

«Առիթ ունեցել եմ ասելու՝ մեր արձանագրումն այն է, որ Հայաստանի Հանրապետության պետական շահ ասվածը շատ դեպքերում և մեծամասամբ համընկնում է Հայաստանի տնտեսական զարգացման և ընդհանարապես՝ զարգացման օրակարգի հետ: Սա կարծում եմ՝ այն նրբերանգային փոփոխությունն է, որ ընթացիկ տարում կամ գուցե դրանից էլ առաջ ավելի շատ է ընդգծվում մեր արտաքին քաղաքական որոշումները կայացնելիս և արտաքին քաղաքականության ռազմավարությունները մշակելիս:

Իհարկե, ակնհայտ է, որ ինչպես աշխարհի շատ երկրներ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, գտնվում է մի խաչմերուկին հանդիման, որովհետև աշխարհակարգը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, եթե շատ մեղմ տերմիններով ձևակերպենք, խորքային վերափոխումների փուլում է, և այդ խորքային վերափոխումները, բնականաբար, իրենց ազդեցությունն են ունենում միջազգային հարաբերությունների և քաղաքականության խորքային ընկալումների վրա: Կարծում եմ՝ երկրների մեծ մասում այս գործընթացը տեղի է ունենում և բնականաբար, այս գործընթացը չի կարևող շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռ 2021 թվականին գործադիրը որդեգրել է մի ուղեգիծ և Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում արձանագրվել է՝ տարածաշրջանային քաղաքականության հատուկ կարևորությունը մեր երկրի համար: «Որովհետև մենք ելնում ենք այն իրողությունից, որ արտաքին աշխարհի հետ առնչվում ենք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, մեր տարածաշրջանային հարաբերությունների միջոցով, և իհարկե, տարածաշրջանային հարաբերությունների բարելավումը և կարգավորումը մեր առաջնահերթությունների շարքում է:

Ինչպես մնացած բոլոր դեպքերում, այստեղ գործողությունների տրամաբանությունը և որոշումների կայացումը միակողմանի չէ, և բոլոր դեպքերում մեր ձգտումն է՝ ունենալ բնականոն, հավասարակշռված հարաբերություններ, որտեղ երկրների շահերը և հետաքրքրությունները փոխադարձաբար հաշվի են առնված: Այս առումով, կարծում եմ, որ 2023 թվականին մենք շատ ակտիվ համագործակցություն ենք ունեցել նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ: Եվ քանի որ նրանցից շատերը, եթե ոչ բոլորը, ներկա են այստեղ, ուզում եմ նաև նրանց շնորհակալություն հայտնել այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար:

Կարծում եմ, որ 2023 թվականի ընթացքում շատ ակտիվ շփումների միջոցով փորձել ենք մեր մոտեցումները, դիրքորոշումների նրբությունները ներկայացնել նրանց, որպեսզի նրանք իրենց հերթին զեկուցեն իրենց մայրաքաղաքներին, որպեսզի մենք մեր միջազգային գործընկերների համար լինենք ավելի հասկանալի մեր գործողություններում և մեր միջազգային գործընկերների գործողությունները և մոտեցումները մեզ համար փորձենք դարձնել ավելի հասկանալի»,- հավելել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականը մեծ մարտահրավերների տարի է: «Ինչպես նախարարը նշեց, այդ մարտահրավերներից առանցքայինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին, և դրա հետևանքով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայաթափումը: Այս առումով, իհարկե, տեղի ունեցածը հետևանք էր մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս հրապարակային ահազանգում էր, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ և ակնկալում էր միջազգային կոնկրետ գործողություններ, բայց պիտի արձանագրենք նաև, որ այդ գործողությունները մենք չտեսանք, ցավոք: Ըստ էության, իրադարձությունները զարգացան մեր կողմից կանխատեսվող ամենահոռետեսական սցենարով, որը սակայն, ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, իրատեսական սցենար էր:

Այս առումով, կարծում եմ՝ էական է ևս մեկ անգամ ընդգծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ մեր քաղաքականությունը: Մեր մոտեցումը հետևյալն է, որ եթե մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան ինչ-ինչ պատճառներով, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում: Պիտի նաև թերևս բավարարվածությամբ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի եղավ մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունել ավելի քան 100 000 փախստականների, առանց փախստականների ճամբարներ կամ վրանային ճամբարներ հիմնելու: Բայց մյուս կողմից՝ նաև ուզում եմ մեր այն միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում մեզ աջակցել են և պատրաստակամություն հայտնել ու փաստացի շարունակում են իրենց աջակցությունը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և արձանագրել այդ աջակցության շարունակականության կարևորությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղության օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում: «Սա ակնհայտորեն նշանակում է, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում հաստատված չէ, և այդ օրակարգն իրականացված, իրագործված չէ: Մենք, ինչպես արդեն ասվել է բազմիցս, շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների շրջանակներում: Հույս ունենք, որ վերջին շրջանում տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վերջնարդյունքում չեն վկայի այն մասին, որ տեղի է ունենում խաղաղության գործընթացի միտումնավոր ձգձգում: Եթե, իհարկե, այդպիսի տեսակետներն ավելի շատ հիմնավորումներ ստանան, շատ խորը մտահոգությունների առարկա պետք է լինեն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր բոլոր ներկաների և գործընկերների գալիք Նոր տարին՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչներին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության համար:

Ուզում եմ ընդգծել, որ փոփոխվող աշխարհում դիվանագիտության դերը՝ որպես անվտանգության ապահովման կոմպոնենտ, գնալով ավելի է մեծանում և մենք այս կիրառական գործառույթի վրա պետք է ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք: Դիվանագիտական և արտաքին քաղաքական մեր օրակարգերը պետք է ձևավորվեն այնպես, որ մեր վարած քաղաքականությունները դառնան Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունն ապահովող գործոն:

Իհարկե, հասկանալի է, որ այս ոլորտներում իդեալական որոշումների և մոտեցումների հնարավորություն, ցավոք չկա, այլապես աշխարհն այսօր գոնե կգտնվեր բոլորովին այլ իրավիճակում: Բայց ուզում եմ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության առաջ սա արձանագրել որպես խնդիր՝ 2024 թվականին իրագործելու համար: Իհարկե, 2023-ին մեր կատարած աշխատանքը դեռ առիթ կունենանք ամփոփելու Արտաքին գործերի նախարարության գործունեության 2023 թ. հաշվետվության քննարկման ընթացքում:

Իսկ այս պահին ուզում եմ մեզ բոլորիս մաղթել, որ 2024 թվականը լինի համագործակցության, խաղաղության ու կայունության տարի: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստակամ են և իրականում աջակցում են այս նպատակի իրագործմանը»,- նշել է Փաշինյանը: