Մեքսիկայում խոշոր ավտովթարի հետևանքով 20 մարդ է զոհվել
Կենտրոնական Մեքսիկայի Պուեբլա-Օրիսաբա մայրուղու վրա բախվել են 10 ավտոմեքենա, զոհվել է 20 մարդ: Այս մասին հաղորդում է gazeta.ru–ն:
Որոշ վնասված մեքենաներ, որոնց ուղևորները չեն հասցրել հեռանալ վթարի վայրից, այդ թվում ավտոբուսը, այրվել են: Ներկայումս վթարի վայրում աշխատում են փրկարարները, հրշեջները և զինվորականները:
Վթարված ավտոբուսը տեղափոխում էր սիրողական ֆուտբոլային թիմի: