Պենտագոնի ղեկավարը ժամանել է Թել Ավիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ժամանել է Թել Ավիվ, որտեղ մտադիր է հանդիպել Իսրայելի ղեկավարության հետ։
«Թել Ավիվում վայրէջք կատարելով՝ ես կհանդիպեմ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ վերահաստատելու Իսրայելի հանդեպ Ամերիկայի անսասան հավատարմությունը։ Ինչպես նաև քննարկելու ենք ՀԱՄԱՍ-ի ոչնչացման Իսրայելի պաշտպանության գործողությունները և ընդգծելու խաղաղ բնակիչներին վնասից և վնասներից պաշտպանելու անհրաժեշտությունը»,- գրել է Օսթինը։