Իսրայելը հայտարարեց հարավային Լիբանան ներխուժելու ծրագրերի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը մշակել է հարավային Լիբանան ներխուժելու ծրագիր` շիական «Հեզբոլլահ» խմբավորման դեմ պատերազմի համա: Այս մասին հայտնում է Newsweek-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցչին։
Հարավային Լիբանանում իրավիճակը սրվել է՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակը և «Հըզբոլլահի» մարտիկները գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանամերձ շրջաններում։
Իսրայելական կողմից մոտ 80 հազար վերաբնակիչներ ստիպված են եղել տարհանվել սահմանամերձ շրջաններից։
«Կարծում եմ, որ այժմ կա խաղաղության կամ կայունության հնարավորությունների պատուհան: Եթե դա չաշխատի, Իսրայելի պաշտպանության բանակը, որպես Իսրայելի պետության պաշտպանական ուժ, պետք է ապահովի Իսրայելի խաղաղ բնակչության անվտանգությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է։ Շտաբի պետը հաստատել է պլանները և որոշել պատրաստության ժամանակացույցերը»,- լրագրողներին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը՝ լիբանանյան սահմանին գտնվող կիբուց (կոլեկտիվ համայնք) այցելության ժամանակ։