Օճառի և գործիքների հավաքածուներ՝ նոր iPhone-ների փոխարեն. ամանորյա անակնկալ՝ SberMegaMarket-ի հաճախորդներին (լուսանկարներ, տեսանյութ)
Օճառի և գործիքների հավաքածուներ` նոր iPhone-ների փոխարեն. սա ամանորյա այն անակնկալն էր, որը ստացել են SberMegaMarket-ի հաճախորդները։ Այս մասին հայտնում է BAZA տելեգրամյան ալիքը։
Ավելի քան 25 գնորդ նախաամանորյա շոկի մեջ է։ Նրանք տոնածառի տակ սպասում էին iPhone-ների, սակայն երկար սպասված տուփերում պտուտակահաներ ու օճառներ էին։ Վաճառողները պնդում են, որ իրենք այդ ամենի հետ կապ չունեն՝ բոլոր ապրանքները փաթեթավորված են եղել տեսագրվելով։ Այնուհետև պատվերները հանձնվել են վարորդին, ով դրանք տեղափոխել է կենտրոնական պահեստ, որտեղից էլ առաքիչները գնումները հասցրել են հաճախորդներին։
Կորսված iPhone-ները առաքվել են դեկտեմբերի 6-ին և 9-ին՝ վարորդի կողմից, ով ընդամենը մեկ շաբաթ է եղել աշխատանքի: Տղամարդու խոսքով՝ ինքը ոչինչ չի գողացել, քանի որ չի իմացել, թե ինչ կա փաթեթների ներսում։ Նա, իբր, նույնիսկ հատուկ կայանել է իր մեքենան տեսախցիկների տակ, որպեսզի իրեն չմեղադրեն կորած իրերը գողանալու մեջ։ Նրան ազատել են աշխատանքից. նրան մեղադրել են լավ ապրանքը վատով փոխարինելու մեջ։
iPhone-ները (կամ օճառը) դեռ չեն հասել բոլոր գնորդներին, ուստի զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Շուկան, դատելով փաստաթղթերից, պատասխանատվություն չի կրում ապրանքների համար և հանդես է գալիս միայն որպես միջնորդ խանութի և հաճախորդի միջև:
Ո՛չ խանութները, ո՛չ խաբվածներն իրենց գումարը չեն ստացել. ծառայությունը վարույթի ընթացքում պահել է դրանք։
Վրդովված հաճախորդներին գրված է, որ իրենց բողոքը վերանայվում է: iPhone-ի գողին դեռ չեն գտել: