10 մեքենա է վնասվել, երբ ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել է Toyota Land Cruiser, Toyota Camry, Suzuki, Nissan Tida, BMW, Nissan March, Toyota, Chevrolet, Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգոնւթյան բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: