Մեքենան բախվել է Բայդենի ավտոշարասյանը և մխրճվել ամենագնացի մեջ (տեսանյութ)
Bloomberg-ի լրագրող Ջոշ Ուինգրովը հրապարակել է կադրեր՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյան մասնակցությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Դելավերում
Լրագրողը նշել է, որ մեքենան բախվել է Բայդենի ավտոշարասյան մեքենաներից մեկին, այն մխրճվել է ամենագնացի մեջ, որը փակել է փողոցը, երբ նախագահը մասնակցում էր քարոզարշավի միջոցառմանը:
Լրագրողի խոսքով՝ վթարը չի խաթարել նախագահի գրաֆիկը՝ Բայդենն ու առաջին տիկինը հեռացել են իրենց մեքենայով։