Զելենսկին «աղաչել է» իր դաշնակիցներին օգնություն տրամադրել Կիևին․ բրիտանական ԶԼՄ-ներ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «աղաչել է» իր դաշնակիցներին օգնություն տրամադրել Կիևին, սակայն նա Վաշինգտոնից վերադարձել է «գրեթե դատարկաձեռն»։ Այս մասին հայտարարել է Financial Times-ի սյունակագիր Մարտին Սանդբուն։
Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակը նշում է, որ մինչ ուկրաինացի առաջնորդը համոզում է ԱՄՆ-ին և Եվրամիությանը օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Ուկրաինայի Զինված ուժերը կանգնած են զենքի դեֆիցիտի առաջ։
«Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը սպառվում են, Միացյալ Նահանգների Կոնգրեսը և ԵՄ-ն զինամթերքի պակաս են զգում»,- նշել է նա։
Սանդբուն մատնանշել է, որ մինչ Վաշինգտոնն ու Բրյուսելը «շրջում» են, «Կիևն այրվում է»:
«Վլադիմիր Զելենսկիի համար Սուրբ Ծնունդ չի լինի»,- եզրափակել է հոդվածագիրը։