Անկարան ավարտել է F-16 կործանիչների շուրջ Վաշինգտոնի հետ բանակցությունները
Թուրքիան ավարտել է ամերիկյան F-16 Block 70 կործանիչների գնման բանակցությունները, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրում է CNN Turk-ը։
Անկարան ակնկալում է ոչ միայն ԱՄՆ-ից գնել 40 կործանիչ, այլև արեւմտյան գործընկերոջ օգնությամբ արդիականացնել առկա ինքնաթիռները։
Նշենք՝ Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի թեմաներից էր նաև F-16 կործանիչների վաճառքի հարցը։