Անկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներին
Հասարակություն

Եկեղեցին տոնում է Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակության օրը

«Սքանչելագործ». այսպես են ժամանակին կոչել Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր սրբերից Հակոբ Մծբնա հայրապետին՝ կատարած բազում հրաշքների համար: Նրա հիշատակության օրն այս տարի կնշվի դեկտեմբերի 16-ին: Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի Սրբի մասունքը: Տեղեկանում ենք Qahana.am-ից։

Մինչ հիշատակության օրը արդեն կրակին է ավանդական դարձած հարիսան: Տաք կերակուրը հավատացյալներին կմատուցվի Պատարագից հետո:

Նույն օրը Եկեղեցին նշում է նաև Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը:

Կյանք՝ լեցուն հրաշագործ դրվագներով

Հակոբ Մծբնա հայրապետը գործել է Մծբին քաղաքում, այսօրվա Թուրքիայի տարածքում: Երիտասարդ հասակից դարձել է ճգնավոր, առանձնացել անապատում: Հայրապետի կյանքը լեցուն է հրաշագործ դրվագներով: 

Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի խոսքով՝ Ս. Հակոբը հայտնի էր հատկապես բժկությամբ.

«Մծբին քաղաքի և շրջակայքի բնակչությունն անհավատ էր: Այս տարածքում մարդիկ դարձի են եկել՝ տեսնելով Սրբի կատարած հրաշագործությունները, բժշկությունը»:

Կա հետաքրքիր ավանդություն Նոյյան տապանի մի կտոր բերելու վերաբերյալ: 

Ըստ ավանդության՝ Մծբին քաղաքի ու շրջակայքի բնակչությունը չէին հավատում Նոյյան տապանի գոյությանը, մեծ ջրհեղեղի մասին պատմությանը: Ս․  Հակոբը Մարուգե ճգնավորից լսելով, որ մարդիկ թերահավատ են, որոշում է բարձրանալ լեռը, տապանը տեսնել ու մի մասնիկ բերել.

«Աղոթքով բարձրանում է լեռը, ճանապարհին, երբ շատ հոգնում է, ննջում է, երազում հրեշտակն այցելում է նրան ու ասում, որ նրա խնդրանքները լսելի դարձան Աստծուն: Երազում հրեշտակը փոխանցում է տապանից մի մաս: Հակոբը արթնանալով տեսնում է տապանի մասունքը»: 

Նոյյան տապանի այդ մասունքը մինչև օրս պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 

Կա ավանդություն, որ Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, որն ունեցել է հրաշագործ հատկություն: Աղբյուրի կողքին էլ հետագայում կառուցվել է եկեղեցի: 

Հայրապետից անբաժան են Մարուգե ճգնավորի ու Մելիտոս եպիսկոպոսի անունները: Նրանք ևս հայտնի են իրենց հրաշագործություններով ու ըստ ավադության՝ կապված են միմյանց հետ:

Մարուգեն Հակոբի խորհրդատուն ու ուսուցիչն էր, հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրան են վերագրում տարբեր հրաշքներ: Հենց նա է ժամանակին մարգարեացել. Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի հետնորդը: Մարուգե ճգնավորի խորհրդով են Ս․ Հակոբին անապատից բերել 320 թվականին ու ձեռնադրել եպիսկոպոս: Ս․ Հակոբը, լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը, մասնակցել է 325 թվականի Նիկիայի տիեզերաժողովին:

Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում, եղել է Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թվականից եղել է Անտիոքի աթոռի եպիսկոպոսը: Նախագահել է 381 թվականի Կոստանդնոպոլսի երկրորդ տիեզերաժողովը:

Մեզ պետք են մարդիկ, որոնք անսասան են իրենց սկզբունքների մեջ

Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե Ճգնավորի և Մելիտոս Եպիսկոպոսի հիշատակության օրը կարևոր է, որ մենք ևս մեկ անգամ շեշտենք անկոտրուն հավատի մասին, նկատում է Տեր Շմավոնը.

«Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի անկոտրուն հավատն ու անսասան կամքը թույլ տվեցին, որ այդ ժամանակահատվածում քաղաքի ու շրջակա միջավայրի բնակիչների սնահավատությունը կոտրվի, նրանց սրտերը փափկեն»:

Կարևորելով օրվա խորհուրդը՝ ընդգծում է. «Այսօր մեզ պետք են մարդիկ, որոնք անսասան են իրենց սկզբունքների մեջ»: