Դատավոր Տիգրան Փոլադյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը
Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: