Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք. Գլխավոր դատախազություն
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյանը՝ ինքնատիրապետումը կորցրած գոռգռում է ԱԺ-ում․ լարված իրավիճակ (տեսանյութ)
Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաԲյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն են
Քաղաքականություն

Փաշինյանը ներկա է գտնվել Ապարանում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի արարողությանը

Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ներկա է գտնվել Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի արարողությանը: Այն կառուցվել է Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքի բնակարանային ապահովման խնդիրը լուծելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը շնորհավորել է բոլորին բազմաբնակարան շենքի կառուցման առիթով և իր խոսքում նշել. «Մենք Հայաստանում տարբեր խնդիրների շարքում ունենք նաև խնդիր՝ կապված վթարային շենքերի հետ: Հանրապետությունում, ցավոք, շատ մեծ թվով վթարային շենքեր կան, և մենք անընդհատ մտածում ենք, թե ինչպես լուծենք այդ հարցը: Չեմ կարող ասել, թե շատ մեծ տեմպերով այդ հարցը լուծում ենք, բայց, իհարկե, պետք է այդ մասին մտածենք: Վերադառնալով այսօրվա իրադարձությանը՝ հարկ եմ համարում արձանագրել, թե ինչ եմ ցանկանում այն ընտանիքներին, ովքեր այսօր նորամուտ են նշելու: Ցանկանում եմ, որ այդ ընտանիքները Կառավարության, պետական բյուջեի կողմից այս բնակարանները ստանալով, կենտրոնանան աշխատանքի վրա, իրենց երեխաները՝ կրթության վրա»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ աշխատում, են, պետական բյուջե հարկեր են վճարում և Կառավարությունն էլ պետական բյուջեի միջոցներով կարողանում է այսպիսի ծրագրեր իրականացնել: «Ես ուզում եմ, որ այս շենքի բոլոր բնակիչներն աշխատեն, պետական բյուջեին հարկեր վճարեն, որպեսզի ուրիշներին էլ, ովքեր ամենատարբեր կարիքներ ունեն, նրանց էլ այդ բաժնեմասը հասնի: Հարկերը պետությանը չեն վճարում, մարդիկ իրենք իրենց են վճարում, և այս շենքը դրա օրինակն է»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այդ հարկերի շնորհիվ ճանապարհներն են ասֆալտապատվում, բժշկական կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ են կառուցվում և այլն: «Ես ուզում եմ, որ հենց այս ընկալմամբ դուք այսօր մտնեք ձեր տները: Այսօր, իհարկե, ես եկել եմ ուղղակի սեփական աչքերով տեսնել, որ ամեն ինչ որակով է արված և հույս ունեմ, որ այդպես է: Ուզում եմ ուրախ Նոր տարի ցանկանալ, արդեն տարեմուտ ենք մտնում և ուզում եմ, որ դուք բարձր տրամադրությամբ նշեք Նոր տարին, Սուրբ Ծնունդը»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետությունը մեր բոլորի սեփականությունն ընկալելու կարևորությունը. «Սա մեր պրոբլեմն է, իրար հետ եկեք սովորենք ծառ տնկել, ծաղիկ տնկել, իրար հետ մաքուր պահել, իրար հետ կիսել: Եվ սեփականության զգացման համար պարտադիր չէ, որ այնտեղ ցանկապատեր լինեն, մեծ կողպեքներով դռներ, դռնից ներս սեփականության զգացումն ավելի մեծանում է դռնից դուրս սեփականության զգացումով, որովհետև այդ սեփականությունը սկսվում է, այո, չգիտեմ էլ այնտեղից է սկսվում, թե այստեղից: Հայաստանի Հանրապետությունն է մեր բոլորի սեփականությունը, որովհետև եթե մենք մեր սեփականությունն ընկալենք մեր շենքի ներսը, մենք մոռացության կմատնենք մեր իրական ամենամեծ սեփականությունը և ամենամեծ հարստությունը, որն է՝ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունն այսօր այս բնակարանները ձեզ տրամադրելով՝ ուզում է, որ դուք այդտեղ զգաք ձեզ երջանիկ, դուք զգաք ձեզ ազատ, դուք զգաք ձեզ հպարտ երկրի հպարտ քաղաքացի, բայց դա կենաց չէ, դա աշխատանք է, որը մենք միասին պետք է անենք»:

Հաջորդիվ վարչապետը շրջել է նորակառույց շենքի բնակարաններով, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքների որակին և ստեղծված պայմաններին:

Պատասխանատուների ներկայացմամբ՝ 682 մլն դրամ պետական միջոցներով կառուցվել է թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան նոր շենք, որից 38-ը՝ կհատկացվի վթարային շենքերում բնակվող ընտանիքներին, իսկ 2-ը՝ կտրամադրվի 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին, ևս 3-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին: