Փոթորիկի հետևանքով Կամչատկայի գյուղերը ջրի տակ են անցնում (տեսանյութ)
Կամչատկայի գյուղերը ջրի տակ են անցնում՝ տարածաշրջանը պատուհասած փոթորկի պատճառով։
Ըստ SHOT-ի՝ ուժեղ ալիքների պատճառով մի քանի բնակավայրեր հայտնվել են հեղեղումների գոտում։ Ջուրը մտել է Օսսորա, Կարագու, Իվաշկա և Օկտյաբրսկոյե գյուղեր։ Արտակարգ ծառայությունները տեղափոխվել են Վիվենկե գյուղ, որտեղ էլեկտրականություն չկա։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Կամչատկայի Ուստ-Բոլշերեցկի շրջանի ավտոճանապարհի մի հատվածը փակվել է փոթորկի պատճառով։ Վատ եղանակը, կանխատեսումների համաձայն, կպահպանվի մինչև դեկտեմբերի 16-ի գիշերը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։