Ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան փողոցի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 15-ին` ժամը 23:00-ից մինչև առավոտյան 06:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան փողոցի երթևեկությունը:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից: