Հայտնի է դարձել Կրասնոդարի օդանավակայան առաջին չվերթի ժամը. հաղորդվում է, որ թռիչքները դեպի Հայաստան նույնպես կվերսկսեն
«Միներալնիե Վոդի»-ից Կրասնոդար տեխնիկական թռիչքը նախատեսված է եղել Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին։ Այս մասին են վկայում Azimut Airlines-ի առցանց ցուցատախտակի տվյալները
Հայտնի է դարձել, որ ինքնաթիռի վայրէջքը սպասվում է տեղի ժամանակով14:15-ին, իսկ հետադարձ թռիչքը՝ 15:15-ին։ Կրասնոդարից Միներալնիե Վոդի առաջին չվերթի վերադարձը նախատեսված է ժամը 16:30-ին։
Բացի այդ, ըստ ՌԻԱ Նովոստիի, ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին, Կրասնոդարի օդային նավահանգստում համալիր փորձարկումներ կկազմակերպվեն՝ ստուգելու ծառայությունների բացման պատրաստակամությունը։ Դրանք կներառեն թռիչքների պրակտիկ ստուգումներ՝ որպես ուղևորներ կլինեն օդանավակայանի աշխատակիցները և ուսանողներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրասնոդարի օդանավակայանում միջազգային տերմինալ է բացվելու։ Հստակեցվում է, որ ինքնաթիռներն առաջին հերթին կսկսեն թռիչքները դեպի Թուրքիա, Ուզբեկստան և Հայաստան։