Պաշտոնը մարդունը չէ, պաշտոնը պետությանն է. Կարեն Ճշմարիտյան
«Պաշտոնը մարդունը չէ, պաշտոնը պետությանն է, այսինքն՝ դա ոչ թե Կարեն Ճշմարիտյանի պաշտոնն է, այլ Էկոնոմիկայի նախարարինը, որը կրում է իր մեջ քաղաքական պատասխանատվություն, գաղափարախոսական պատասխանատվություն, իր մեջ կրում է մասնագիտական լուրջ պատասխանատվություն: Եվ վերջին հաշվով՝ մի ողջ համակարգ և մասնագետներ, ովքեր աշխատում են այնտեղ»,- ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը` դուրս գալով ՀՀ նախագահի կողմից հրավիրված ընդունելությունից:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում մամուլում ակտիվորեն քննարկվում էր այն հարցը, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի դեպքում ՀՅԴ-ին հանձնվող նախարարական պորտֆելներից մեկը լինելու է հենց Կարեն Ճշմարիտյանի նախարարությունը: