Միշելը Ուկրաինայի ֆինանսավորումը հետաձգել է հաջորդ տարի
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը 2024 թվականի հունվարին կհաստատի Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության ծրագիրը այն բանից հետո, երբ քվեարկությունը արգելափակեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Այս մասին հայտնում է TACC-ը։
«Մենք հենց նոր ավարտեցինք մեր այսօրվա հանդիպումը։ Հունվարին մենք կվերադառնանք այս թեմային, վստահ եմ՝ կհասնենք կոնսենսուսի»,- քվեարկության արդյունքներից հետո ասել է Միշելը։
Գագաթնաժողովի առանցքային թեմաներից էր Ուկրաինային մինչև 2027 թվականի ավարտը 50 միլիարդ եվրոյի օգնության ծրագիրը։ Եվրահանձնաժողովը խոստանում է Կիևին տրամադրել 33 միլիարդ եվրո վարկ և 17 միլիարդ եվրո՝ դրամաշնորհների տեսքով։ Միշելը նշել է, որ Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելուն դեմ է եղել միայն Հունգարիան։