Իսրայելի պաշտպանության բանակը պարգևատրում է խոստանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների գլուխների դիմաց. Times of Israel
Իսրայելի պաշտպանության բանակը կարող է պարգևատրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների մասին տեղեկությունների համար։ Այս մասին գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով սոցիալական ցանցերում շրջանառվող թռուցիկի լուսանկարը։
«Գազայի բնակիչներին խոստացվում է 400 հազար դոլար՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մասին տեղեկությունների համար և 300 հազար դոլար՝ նրա եղբոր՝ Մուհամմադ Սինվարի մասին, որը ղեկավարում է ահաբեկչական խմբավորման հարավային ստորաբաժանումը։