ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ
Երկար բանակցություններից հետո ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներկուերորդ փաթեթի շուրջ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ թեև այս շաբաթվա սկզբին տեքստը համաձայնեցվել է բոլոր երկրների կողմից, Ավստրիան վերջնական հավանություն չի տվել մինչև հինգշաբթի ուշ երեկոյան։
Հաղորդվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի մոտ օրերս։ Բացի այդ, ԵՄ երկրները կփորձեն համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների մեկ այլ փաթեթի շուրջ մինչև Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման երկրորդ տարելիցը։