Կալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվում
Մշակույթ

Կառավարությունը Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան

Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանում ներկա է գտնվել ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը:

Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։

Փաշինյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր իրադարձության առիթով: «15-րդ դարի մատյանը, ինչպես Մատենադարանի տնօրենն ասաց` վերադառնում է տուն։ Պարոն Խզմալյանը շնորհակալություն հայտնեց ինձ, ես ուզում եմ իմ շնորհակալությունը վերահասցեագրել Հայաստանի բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որոնց վճարած գումարներից է, ահա, կառավարությունը հնարավորություն ստանում այսպիսի խնդիրներ լուծել։

Ես կարևոր համարեցի սա ընդգծել, որպեսզի Հայաստանի Հանրապետության հարկ վճարողները տեսնեն, որ իրենց կատարած վճարումները ծախսվում են ահա նաև այսպիսի նպատակների համար։ Իհարկե, չեմ կարծում, թե պետական բյուջեի ծախսումներն իրենց արդյունավետությամբ հասել են կամ հասցրել ենք կատարյալի, բայց սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ընդհանրապես մեր քաղաքականությունը հանգում է նրան, որ մենք բարերարության տրամաբանությունը պիտի փոխարինենք օրինապահ հարկ վճարման տրամաբանությամբ, որովհետև ամենամեծ բարերարներն իրենց հարկերը պարտաճանաչ վճարողներն են, որոնք միևնույն ժամանակ ուժեղացնում են պետությունը, պետական ինստիտուտները, և պետությունն էլ իր հերթին հնարավորություն է ստանում ուժեղացնել պետության հոգևոր հիմքերը, արժեքային հիմքերը, մշակութային հիմքերը։

Եվ սա շատ կարևոր արձանագրում է։ Իհարկե, մենք նաև նպատակադրվել ենք, որ սա առանձին վերցրած իրադարձություն կամ քայլ չլինի: Հաջորդ տարվա պետական բյուջեում միջոցներ ենք նախատեսել նման ձեռքբերումների համար, որովհետև իսկապես սա այն դեպքն է, երբ կառավարությունը Մատենադարանի դրդմամբ և հուշումով շատ արագ արձագանքեց: Կարևոր է, որ այս արագ արձագանքման օրինակն ունենանք որպես գործելակարգ բոլոր այն դեպքերի համար, երբ ունենք հնարավորություն մեր հոգևոր, մշակութային արժեքները պահպանելու, պաշտպանելու, վերադարձնելու։ Սա մեր կարևոր քաղաքական ուղղվածություններից մեկն է, որը մենք պետք է զարգացնենք։

Նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ շատ մեծ միջոցներ ենք տրամադրում Հայաստանում մշակութային, պատմական հուշարձանները պահպանելու, վերականգնելու համար, նաև գիտության ֆինանսավորումն ենք մեծացնում, որպեսզի այդ հուշարձանների հետազոտումը, պահպանումը, ուսումնասիրությունն ավելի ինստիտուցիոնալ հենքերի վրա դրվի։

Ինչ վերաբերում է բուն ձեռագրին, անկեղծ ասած, չեմ կարող շատ բան ասել ձեռագրի մասին։ Ես այստեղ եմ ավելի շատ այն սեփական աչքերով տեսնելու և այդ առումով կարծում եմ` կիսում եմ շատերիդ առաքելությունը, իսկ մատյանի արժեքի, պատմության մասին թերևս մասնագետներն իրենք ավելի լավ կխոսեն, և ուրախ եմ, որ կարողացել ենք նրանց այդ ուղիղ առիթն ընձեռել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: