Անկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներին
Հասարակություն

ԿԳՄՍՆ-ում քննարկել են «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին: Հանդիպմանը մասնակցել են մասնագիտական կառույցների՝ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչները, ԵՊՀ և ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնների ղեկավարները, պատմագետները։

Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև դասագրքի հեղինակը և «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրենը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատմաբան գիտնականներին թեմայի շուրջ հետաքրքրվածության և մտահոգությունների համար՝ շեշտելով, որ մասնագիտական քննարկումներն անչափ կարևոր են նախարարության համար։

«Փորձել ենք միավորել բոլոր այն մասնագետներին, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևաչափով նախարարությանն են փոխանցել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումներ: Ակնկալում եմ, որ մեր քննարկումները կընթանան մասնագիտական դաշտում՝ առավելագույնս ապահովելով մասնագիտական կարծիքի ներկայացումը։ Սա շատ կարևոր քննարկում է մեզ համար՝ մասնագիտական տեսանկյունից ճիշտ որոշում կայացնելու առումով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և վերահաստատել նախարարության պատրաստակամությունը՝ անհրաժեշտ փոփոխությունների գնալ մասնագիտական կոնսենսուսի ճանապարհով՝ հաշվի առնելով պատմագետների կարծիքը և դասագրքի լավարկման անհրաժեշտությունը։

Հանդիպման սկզբում գիտնականները նշել են, որ նախարարի հետ հանդիպումից առաջ Պատմության ինստիտուտի, ԵՊՀ-ի և ՀՊՄՀ-ի համապատասխան ամբիոնների մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որին ներկա է եղել նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը: Այդ քննարկման ժամանակ ներկայացվել են մասնագիտական մի շարք մոտեցումներ և դիտարկումներ, որոնց հետ դասագրքի հեղինակը մեծամասամբ համաձայնել է, քանի որ դրանք առավելապես առնչվել են դասագրքի փաստական բովանդակությանը:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում ծավալվել է մասնագիտական քննարկում, որի ընթացքում պատմաբանները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մասնագիտական կարծիքները։ Ներկաների դիտարկմամբ՝ հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի առնչությամբ մասնագիտական շրջանակների անհանգստությունն առավելապես վերաբերում է փաստական անճշտություններին, որոնցից որոշները, ըստ գիտնականների, սկզբունքային խնդիրներ են պարունակում։ Նրանք միաժամանակ ընդգծել են, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած նոր դասագիրքն ունի հաջողված մեթոդական և մանկավարժական նորարարություններ, որոնք կարող են նպաստել ուսուցման որակի բարելավմանը։ Պատմաբանների խոսքով՝ հեղինակը ցուցաբերել է մասնագիտական խիզախություն՝ հանձն առնելով գրքի ստեղծման պատասխանատվությունը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր դիտարկումներում անդրադարձել է դասագրքում առկա փաստական անճշտություններին՝ նշելով, որ այն որոշակի անհամապատասխանություն ունի նաև հանրակրթության պետական և «Պատմություն» առարկայի չափորոշիչներին։ Նրա խոսքով՝ դասագրքի վերախմբագրման դեպքում կարող են հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ առաջանալ, հետևաբար պետք է ստեղծել նոր դասագիրք՝ հեղինակային և խմբագրական ընդլայնված կազմով:

Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի դիտարկմամբ՝ «Հայոց պատմություն» առարկայի՝ մինչև այս եղած դասագիրքը ևս խնդիրներ ուներ և նոր դասագրքի հրատարակումն անհրաժեշտություն էր, սակայն դասագրքում կան անհապաղ վերանայման կարիք ունեցող անճշտություններ։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հնագետ Պավել Ավետիսյանն անդրադարձել է դասագրքում զետեղված հնագույն շրջանին և նշել՝ դրան առնչվող որոշակի անճշտությունների և բացթողումների շտկման ուղղությամբ պատրաստ է գրքի հեղինակի հետ աշխատել՝ ներկայացնելով իր մասնագիտական դիտարկումներն ու օժանդակությունը: Պավել Ավետիսյանի կարծիքով՝ գրքում առկա են Սմբատ Հովհաննիսյանի մեթոդաբանական մոտեցումները, որոնք նորարար են և ողջունելի: Ըստ անվանի հնագետի՝ գրքի անճշտությունների և բացթողումների շտկումից հետո այն պետք է շարունակի գործածվել դպրոցներում:

Ուրարտագետ, Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի կարծիքով՝ ուրարտական շրջանին առնչվող փաստական անճշտությունների շտկման, ինչպես նաև հետագայում դասագրքերի ստեղծման գործընթացի բարելավման առումով ցանկալի է գրախոսության ինստիտուտի ներդրումը։

Իրենց մասնագիտական դիտարկումներն են ներկայացրել նաև հանդիպմանը ներկա մյուս գիտնականները։

Դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը նշել է, որ ժամանակի սղության պատճառով դասագիրքը մասնագիտական կառույցների գրախոսմանը ներկայացնելու հնարավորություն չի եղել։ Նրա խոսքով՝ մասնագիտական դիտարկումների ընթացքում մի շարք բարձրացված հարցեր արդեն իսկ ընդունվել են, որոնք անպայման շտկվելու են։ Ըստ հեղինակի՝ նա կիրառել է մեթոդաբանական և կառուցվածքային մի շարք նորարարություններ, և խմբագրման ու լրամշակման դեպքում դասագիրքը կարող է կիրառվել՝ ապահովելով կրթության որակի բարելավում, որը, ըստ հանրակրթության չափորոշչի, առաջնային խնդիր է։

«Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը ևս նշել է, որ արձանագրված վրիպակների շտկման ուղղությամբ հեղինակի կողմից տարվել են աշխատանքներ, որոնք կրելու են շարունակական բնույթ։

 Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պատմաբանների ներկայացրած բոլոր դիտողություններն ու առաջարկները փոխանցվելու են հեղինակին՝ մանրակրկիտ ուսումնասիրման նպատակով։ Նախարարը խնդիր է դրել, որ հեղինակը կազմի և ներկայացնի ամբողջական ամփոփաթերթ, որում ներառված կլինեն մասնագիտական բոլոր դիտարկումները, դրանց ընդունելու, մասնակի ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հեղինակի հիմնավորված դիրքորոշումը։ Նախարարություն ներկայացված ամբողջական ամփոփաթերթը պետք է հասանելի լինի նաև քննարկման մասնակիցներին՝ հավաստիանալու, որ բոլորի դիտարկումները ներառված են։

Ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ամբողջական ամփոփաթերթը կներկայացվի մասնագիտական նոր փորձաքննության՝ դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Հիմք ընդունելով փորձագիտական անկախ եզրակացությունը՝ կկայացվի վերջնական որոշում։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ փորձաքննությունն իրականացնող պատմաբան գիտնականների անունները հրապարակվելու են, նախարարը նշել է՝ առաջնայինն անաչառ և որակյալ մասնագիտական կարծիք ունենալն է, որի ապահովման հիմնական պայմանը նաև այդ փորձագետների անանունության ապահովումն է՝ զերծ մնալու որևէ ճնշումներից և ի սկզբանե կողմնակալ դիրքորոշման ներկայացումից։

Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ փոփոխություն է իրականացվելու դասագրքերի փորձաքննության կարգում, համաձայն որի՝ կարևորվելու է մասնագիտական կառույցների դերակատարումը։ Նախագծի հանրային քննարկումն արդեն ավարտվել է և առաջիկայում կհաստատվի։ Նա նաև կոչ է արել մասնագիտական և գիտական հանրույթին՝ ակտիվորեն մասնակցել ԿԳՄՍՆ-ի կողմից արդեն իսկ հայտարարված դասագրքերի ստեղծման մրցույթներին՝ ապահովելով դասագրքերի ընտրության հնարավորությունների ընդլայնում թե՛ նախարարության, թե՛ դպրոցների համար՝ բոլոր առարկաների ուղղությամբ։