«Այդ մենք չենք հրաժարվել Ղարաբաղից, այդ Փաշինյանն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս»․ Պուտին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ղարաբաղի հիմնահարցին։
Նա հայտարարել է, որ ոչ թե իրենք, այլ Հայաստանն է հրաժարվել Արցախից։
«Այդ մենք չենք հրաժարվել Ղարաբաղից, այդ Փաշինյանն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս։ Մեզ չեն տեղեկացրել այդ որոշման մասին։ Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալը։ Որքանով մեզ են տեղյակ պահել, Հայաստանի վարչապետի բացակայությունը միջոցառումներին կապված էր Հայաստանում տեղի ունեցողի հետ, ոչ թե կազմակերպությունների հետ աշխատելու ցանկության բացակայության»,- ասաց Պուտինը։