«Ի դեպ, սա իմ առաջին նմանակն է…»․ ուսանողի անվան տակ Պուտինին հարց ուղղեց իր իսկ նմանակը (տեսանյութ)
«Ի դեպ, սա իմ առաջին նմանակն է…»։ Այս մասին, մեծ ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ նրան հարց ուղղեց իր նմանակ «Պուտինը»։
Պուտինի «Դիփֆեյքը» հայտնվեց «Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողի» անվան տակ։
Զրույցի ընթացքում Պուտինն ընդգծել է, որ առաջին անգամ է տեսնում իր նմանակին:
«Ես տեսնում եմ, որ Դուք կարող եք իմ արտաքինն ունենալ և խոսել իմ ձայնով։ Բայց ես մտածեցի ու որոշեցի, որ միայն մեկ մարդ պետք է նմանվի ինձ ու խոսի իմ ձայնով։ Եվ այս մարդը ես կլինեմ»,- ասել է ՌԴ նախագահը: