«Առանց նրա էլ յոլա կգնանք»․ Պուտինը՝ Մակրոնի հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփումների մասին հարցին։ Նա ասաց, որ Մակրոնն ինչ-որ պահից դադարեցրել է Ռուսաստանի հետ շփումը և նշեց, որ այդ հանգամանքն իրեն չի անհանգստացնում։
«Ես չեմ դադարեցրել շփումը, այդ նա է դադարեցրել։ Եթե կա հետաքրքրություն՝ խնդրեմ, մենք պատրաստ ենք, իսկ եթե շահագրգռվածություն չկա՝ առանց դրա էլ յոլա կգնանք»,- ասաց Պուտինը։