15-ամյա Նելսոնը լուրջ այրվածքներ է ստացել, իսկ հարազատները դեռևս անհետ կորած են (լուսանկար)
Արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանը X սոցցանցի իր միկրոբլոգում մարդկային պատմությունների շարքում ներկայացրել է 15-ամյա Նելսոնին, ով լուրջ այրվածքներ է ստացել Արցախի Հանրապետությունում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից։
«Նրա հայրը, հորեղբայրը, հորեղբոր 2 որդիները, մորաքրոջ ամուսինը դեռևս անհետ կորած են։ Նելսոնի ձեռքն անդամահատվել է: Նա ստացել է դեմքի, ձեռքերի և ոտքերի այրվածքներ»,- գրել է նա։