Անարդարությունը դեռ չի ավարտվել, ոչ ոք չգիտի, թե ինչ ենք մենք զգում. Լինդա Էուլջեքջյան
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, X սոցցանցի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել բոլորին՝ մխիթարանքների համար։
«Մեր ուրախությունը մեծ էր։ Պատրաստվում էինք ընդունել մեր հայրիկին, բայց անարդարությունը դեռ չի ավարտվել։ Ոչ ոք չգիտի, թե ինչ ենք մենք զգում։ Մեզանից յուրաքանչյուրի սիրտը կոտրված է: Աղոթենք Աստծուն, որ նա, ի վերջո, մեզ հետ լինի»,- գրել է նա՝ խնդրելով բոլորին բարձրաձայնել Վիգենի անունը։
Նա նաև գրել է, որ ուրախ է մյուս ընտանիքների համար, որոնց հարազատներն ազատ են արձակվել։