Ադրբեջանում հայի արյուն թափած Ախունդովին դիմավորել են ինչպես հերոսի. ամերիկացի լրագրող
Հայի արյուն թափած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի։ Հայտնի լրագրող Լինդսի Սնելը X-ի (նախկին թվիթերի) իր միկրոբլոգում հրապարակել է կարճ տեսանյութ ու գրել.
«Հուսեյն Ախունդովը, ով անցել է Հայաստանի սահմանը, սպանել հայ քաղաքացուն և իր զոհի հեռախոսով տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսանյութը, Ադրբեջանում նրան դիմավորել են ինչպես հերոսի»։
Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովին ՀՀ-ում քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդված է մեղսագրվել՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։ Ախունդովը նախ 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, ապա դատավճիռը փոխվել էր ցմահ ազատազրկման։