ԱՄՆ-ին մնացել է 1 միլիարդ դոլար Կիևին օգնելու համար․ Սպիտակ տան մամուլի քարտուղար
ԱՄՆ վարչակազմն ունի ընդամենը մոտ 1 միլիարդ դոլար Ուկրաինային օգնելու համար, սակայն այս գումարի 96%-ն արդեն ծախսել է Պենտագոնը, իսկ մնացած 4%-ը կտրամադրվի Կիևին այս ամսվա վերջին։ Նման տվյալներ լրագրողների համար հերթական ճեպազրույցում ներկայացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Մեզ մոտ 1 միլիարդ դոլարի միջոցներ են մնացել ամերիկացիների կողմից Կիևին մատակարարված զենքերը փոխարինելու համար: Փոխարինման համար նախատեսված այդ միջոցների մոտավորապես 96%-ն արդեն օգտագործվել է: Իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է բաշխել այս ամսվա մնացած 4%-ը»,- ասել է ամերիկացի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչը և հավելել. «Հենց փոխարինման համար միջոցները սպառվեն, մենք չենք կարողանա համալրել մեր սեփական [զենքի] պաշարները կամ փոխարինել Ուկրաինային մատակարարվողներին: Ահա թե ինչն է վտանգված»։